Բավ է պառակտվել
20-01-2022 18:40

Թուրքիայի արտգործնախարարը հրավիրել էՄիրզոյանին մասնակցելու Անթալիայում կայանալիք ֆորումին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների հրավերներ, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի։

Այսպես է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Ունանյանը «Արմենպրես»-ի հարցին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության հետ, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։

«Հայաստանի արտգործնախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- ասել է Հունանյանը։