Բավ է պառակտվել
18-10-2017 13:17

ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է իսկական առաջնորդին բնորոշ երեք հատկանիշները

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեքշաբթի օրը ելույթ ունենալով « Հաջողության բանաձև»-ի վարպետության դասերի շրջանակներում, նշել է իսկական առաջնորդին բնորոշ հատկանիշները:
« Կա երեք հիմնական հատկանիշ. ապագայի հստակ տեսլական, որը ի զորու է մարդկանց ոգեշնչել ստեղծագործական աշխատանքի, ինչպես նաև աշխատասիրություն և հսկայական համբերություն: Հարկավոր է նշել, որ առաջնորդի ապագայի տեսլականը պետք է հստակ աշխատանքային ծրագիր դառնա նրա թիմի համար»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով հասարակական առաջնորդը զգալիորեն տարբերվում է այլ ոլորտների ղեկավարներից:
« Նախ՝ ցանկացած առաջնորդ հանդիսանում է այդպիսին, եթե ունի մարդիկ, որոնք կիսում են ապագայի իր տեսլականը, և պատրաստ են աշխատել իր հետ: Հետևաբար, շատ կարևոր է, թե ինչ է իրենից ներկայացնում քո շրջապատը, և թե ում են նրանք տեսնում իրենց առաջնորդի կարգավիճակում: Երկրորդը՝ ընտրությունների հաջորդ օրը նա արթնանում է իբրև ողջ հասարակության առաջնորդ, այդ թվում նաև նրանց, ովքեր իրեն չեն ընտրել»,- նշել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ հասարակական առաջնորդն իր օրակարգը կառուցում է կախված հասարակության պահանջներից՝ մասնավորապես այն հատվածի պահանջներից, որը իր համար չի քվեարկել, քանի որ նրանց հարկավոր է ապացուցել հասարակության զարգացման սեփական ուղղության ճշմարտացիությունը:
Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է այն երեք կարևոր բաղադրիչները, որոնց մասին հասարակական առաջնորդները երբեք չպետք է մոռանան.
« Առաջինը՝ դու չունես խմբերի բաժանված հասարակություն, քո որոշումներն ազդում են բոլորի վրա: Երկրորդը՝ բացակայում է որոշումը կատարել-չկատարելու ճոխ ընտրությունը. Քո որոշումները պարտադիր բնույթ են կրում: Եվ երրորդը՝ դու պետք է ունենաս հետադարձ կապի մեխանիզմ՝ կայացված որոշումների էֆեկտիվությունը գնահատելու նպատակով»,- ասել է Սարգսյանը:
Նախարարն ընդգծել է նաև առաջնորդի կողմից հասարակական կարծիքի ուսումնասիրության և դրան համահունչ օրակարգի կառուցման կարևորությունը:
« Բայց որակյան զարգացումը բնորոշ է այն հասարակությանը, որի առաջնորդը մեկ քայլ առաջ է նայում: Ըստ էության նրանց կողմից առաջարկված գործողությունները դիտվում են իբրև ծայրահեղական և վտանգավոր, ու մերժվում են հասարակության կողմից՝ համարվելով վտանգավոր: Այս տեսակետից 21-րդ դարը ընձեռում է հետադարձ կապի մեխանիզմներ ստեղծելու հնարավորություն»,- նշել է Սարգսյանը