Հինգշաբթի Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո խառայությունը։
ՊՆ ղեկավարը պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը և Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Պապիկյանը սեպտեմբերի վերջին հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին. Կողմերն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու և ադրբեջանական զորքերն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։

Բավ է պառակտվել