Բավ է պառակտվել
02-12-2021 21:01

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԱՄՆ դեսպանին Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման Երևանի մոտեցումնեը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:
Դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Մայիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, այնուհետ Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածներից մեկում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները զրահատեխնիկայի օգնությամբ խորացան Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի արդյունքում հայկական զինված ուժերի չորս մարտական ​​դիրք հայտնվեցրջափակման մեջ։ Բանակցություններից հետո ադրբեջանական զորքերը լքեցին Հայաստանի տարածքը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվեցին վերը նշված չորս մարտական ​​դիրքերից։

Սակայն նոյեմբերի 16-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա արևելյան ուղղությամբ՝ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակառակորդն ունի մինչև 70 սպանված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Հայկական կողմն ունի 6 սպանված. Չճշտված տեղեկությունների համաձայն՝ 32 հայ զինծառայող գերության մեջ է։ Նույն օրը երեկոյան կրակը դադարեցվեց ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ։

Երևանը միջազգային հանրությունից պահանջում է համարժեք արձագանք տալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության դեմ, որը նաև հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։