Բավ է պառակտվել
13-03-2019 14:22

ԲՀԿ ղեկավարը դժգոհ է Հայաստանում կադրային կրճատումներից

Հայաստանին ոչ թե կադրային կրճատումներ են հարկավոր, այլ նոր աշխատատեղերի ստեղծում, չորեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասել է Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ) ընդդիմադիր կուսակցույթան ղեկավար Գագհիկ Ծառուկյանը։

“Դուք ծանոթ եք մեր ներկայացրած ծրագրին։ Եթե ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր ստեղծվեն, ներդրումներ լինեն, աշխատավարձի բարձրացում լինի, բանկի տոկոսների ցածրացում լինի, հարկերի նվազում լինի: Ինչպե՞ս պետք է ապրեն գործազուրկ դարձած մարդիկ”,- ասել է Ծառուկյանն, ընդգծելով, որ դեմ է նման կադրային քաղաքականությանը։

Ինչպես նշել է կուսակցության ղեկավարը, խոսքը գնում է ոչ թե 10, այլ 90 հազար մարդու կրճատման մասին։

Խորհրդարանի նախկին խոսնակ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մարտի 4-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարարության ղեկավարի կողմից Փաշինյանին ուղղված մի փաստաթուղթ։ Այնտեղ նշված է եղել, որ “եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ, ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ողջ հասարակությունը”։

“Այդ 90 հազար մարդուն պետք է ապահովեն աշխատանքով, նրանք մեր հայրենակիցներն են: Այսօր մարդը չպետք է գործազուրկ լինի” - ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքերով, մինչև կադրային կրճատումներ անելն իշխանությունները բնակչությանը պետք է ապահովեն աշխատանքով և աշխատավարձով, այլ ոչ թե ավելացնեն գործազուրկների թիվը և աղքատության մակարդակը։

“Այսօր գրեթե ամեն երկրորդը վարկերի տակ է և չի մտածում լավ ապրելու մասին։ Նա մտածում է ինչպես փակի պարտքերն ու վարկերը, որ հանկարծ փողոցում չմնա”,-ասել է նա: