Բավ է պառակտվել
13-02-2015 13:09

ԲՀԿ առաջնորդը ժողովրդին պայքարի կոչ է արել

Նախօրեից որոշում պահանջող իրավիճակ է ստեղծվել: Միակ որոշումը ամբողջական իշխանափոխությունն է արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ես գիտեմ, որ այդ Ձեր հիմնական պահանջն է, և ես անցողիկ տարբերակի միջոցով երկար ժամանակ փորձում էի վերջինիս կատարման համար միջոց գտնել: Սակայն փաստացի իշխանությունները գնում են ցնցումների ճանապարհով: Ինչ ասած՝ թողնենք դա իրենց խղճին: Ի՞նչ ենք մենք մտադիր անել: Ձեռնարկել հստակ և հավասարակշռված քայլեր», - հայտարարել է նա»:
«Սիրելի ժողովուրդ:
Պատրաստվեք պայքարի: Փողոց է դուրս գալիս 3000 մարդ, և այդ (իշխանությունները-խմբ.) ստիպված են փոխել օրենքները: Եթե դուրս գա ողջ ժողովուրդը, տեղի կունենա իշխանափոխություն: Ես այժմ համազգային հավաքագրման կոչ եմ անում՝ հետապնդելով միակ նպատակը օրինական քաղաքական մեթոդների (անդադար ցույցերի, երթերի, հավաքների, անհնազանդության և այլն) միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին այդ իշխանության չարիքից ազատվելու համար: Այդ իշխնությունները պետք է անհապաղ հեռանան, և մենք պետք է թերթենք մեր պատմության անփառւնակ և խայտառակ էջը: Հայաստանը անհրաժեշտ է մաքրել այդ մոխրագույն մթնոլորտից: Մեր խոսքը գործի մեջ է: Ես իմ կյանքի կարևորագույն գործն եմ համարում Հայաստանը այս իշխանություններից ազատելը: Մեզ բոլորիս հաղթանակ եմ ցանկանում»: