Բավ է պառակտվել
11-10-2017 11:39

Կատալոնիայի կառավարության ղեկավարը ստորագրել է անկախության հռչակագիրը

 

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը և ինքնիշխանության այլ ղեկավարներ երեքշաբթի օրը ստորագրել են Իսպանիայից շրջանի անկախացման վերաբերյալ փաստաթուղթը, սակայն, այն դեռ ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողության լուսանկարը տաղադրված է կատալոնական կառավարության Twitter-յան էջում:

« Ազգային ներկայացուցիչների հռչակագիր».
« Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան, իրավական, ժողովրդական և սոցիալական պետություն»,- ասված է փաստաթղթի տեքստում, որը վերնագրված է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիր»:
Տեքստում նաև հռչակվում է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը՝ հանրապետության դատական և հիմնարար ինստիտուտների համար»:
« Սկսում ենք հիմնադրման գործընթաց՝ դեմոկրատական, քաղաքացիների կամքի վրա հիմնված, համապարփակ, ընդգրկուն, իրավականորեն պարտավորեցնող: Հաստատում ենք իտալական կառավարության հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու ձգտումը, որն ուղղված է համագործակցության շրջանակների հաստատմանը՝ հօգուտ երկու կողմերի: Այդ բանակցությունները պետք է ընթանան հավասար հիմքի վրա»,- ասված է փաստաթղթում:
Կատալոնիան նաև կոչ է անում«Միջազգային հանրությանը և Եվրամիության իշխանություններին միջամտել և դատապարտել քաղաքացիական և քաղաքական իրավունքների ընթացիկ խախտումները և ուղեկցել իսպանական պետության հետ (Կատալոնիայի) բանակցային գործընթացը, դառնալով դրա վկաները»:
Ապագա պետությունը հայտարարում է նաև « քաղաքացիների հասարակական և քաղաքական իրավունքները ամրապնդող եվրոպական նախագծին» մասնակցություն ունենալու ձգտման մասին: Այն նաև երաշխավորել է « Եվրոպական միության իրավական նորմերի և իսպանական պետության նորմերի միակողմանի կատարում»: «Միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ճանաչել Կատալոնիայի Հանրապետությունն իբրև անկախ և սուվերեն պետություն»,- ասված է փաստաթղթում:
Հռչակագրի տակ ստորագրել են Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը և օրենսդիր մարմնի իշխող մեծամասնությունը կազմող 72 պատգամավոր: Ընդ որում, ինչպես նշել են « Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կուսակցությունից, որը մտնում է իշխող կոալիցիայի մեջ, այդ հռչակագիրը դեռևս իրավական ուժ չունի: Ենթադրվում է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք է ներկայացվի խորհրդարանի քվեարկությանը, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ Բարսելոնայի և Մադրիդի բանակցությունները անհաջողությամբ ավարտվեն:

Պուչդեմոնի ուղերձը.

Հռչակագրի ստորագրումը Կատալոնիայի կառավարությունում տեղի ունեցավ ժողովրդի կողմից ընտրվածներին ուղղված Ժեներալիտատի (կառավարության) նախագահի՝ շրջանի ավտոնոմ կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնի պաշտոնական ուղերձից հետո, որում վերջինս պաշտոնապես հնչեցրել է հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները:
Պուչդեմոնն իր խոսքում հերթական անգամ հայտարարել է, որ «հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով Կատալոնիան նվաճելէ անկախ պետություն լինելու իրավունք, և նվաճել է լսված ու հարգված լինելու իրավունք»,- ասել է նա:
Պուչդեմոնն ընդգծել է, որ կառավարությունը չի պատրաստվում հետ կանգնել ընդունած պարտավորություններից և կատարելու է հանրաքվեի մասին կատալոնական օրենքը, որը ենթադրում է Իսպանիայից անկախացման միակողմանի ճանաչում այն պարագայում, եթե հանրաքվեին քաղաքացիները դրական պատասխան տան:
Ընդ որում, Իսպանիայից անջատման գործընթաց նախաձեռնելու արտոնությունը կառավարությանն է: «Ինչպես գիտեք, հանրաքվեի մասին օրենքն արձանագրում է, որ արդյունքները պաշտոնապես հայտարարելուց հետո, եթե «կողմ» ձայների թիվը գերազանցում է «դեմ» ձայների թվին, ապա խորհրդարանը պաշտոնական նիստ է անցկացնում՝ Կատալոնիայի անկախության հռչակման և [նոր պետության] հիմնադրման գործընթաց սկսելու համար»,- հիշեցրել է նա:
Դրա հետ մեկտեղ ինքնավարության ղեկավարը նշել է, որ տվյալ պահին Բարսելոնան դեռևս Մադրիդի հետ խելամիտ երկխոսության հույս է փայփայում, և ժամանակավորապես դադարեցնում է պետական ինքնավարության միակողմանի ճանաչման գործընթացը: «Կառավարությունը և անձամբ ես խորհրդարանին առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել պետական ինքնավարության հռչակման գործընթացը, որպեսզի առաջիկա շաբաթներին մենք կարողանանք սկսել երկխոսություն, առանց որի մենք չենք կարողանա ընդհանուր որոշման գալ: Մենք համոզված ենք, որ այս պատմական պահը լարվածության դադարեցում է պահանջում, ինչպես նաև հոկտեմբերի 1 -ի արդյունքների վրա հիմնվելով առաջ շարժվելու հստակ ձգտում: Դրանք արդյունքներ են, որոնք պետք է հաշվի առնվեն երկխոսության այս փուլում, որը մենք պատրաստ ենք առաջարկել »,- հայտարարել է Պուչդեմոն: