Բավ է պառակտվել
20-08-2019 18:08

Կալավանի գյուղապետը նշանակվել է Փաշինյանի խորհրդական

Կալավանի գյուղապետ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

“Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում”,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հուկիսի վերջին Փաշինյանն այցելել էր Կալավան համայնքը և շփվել գյուղի բնակիչների հետ։ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է վարչապետին, ինչպես է այնտեղ զարգանում էկո-զբոսաշրջությունը և կառուցվում նոր հյուրատներ։ Յոթ տարվա ընթացքում Ղուկասյանը Կալավանը լքված գյուղից վերածել է հանրաճանաչ զբոսաշրջային կենտրոնի։ Այդ ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել է, որ կնշանակի Ղուկասյանին իր խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ:

Ռոբերտ Ղուկասյանը հնագետ է, բազմաթիվ միջազգային արշավախմբերի անդամ։ 2013-ին նա հիմնադրել է “Time Land” հիմնադրամը, որի նպատակն է գյուղը դուրս բերել փակուղուց և աշխատանքով ապահովել տեղի բնակիչներին: Միայն 2017թ-ին Կալավան է այցելել շուրջ 2,5հազ․զբոսաշրջիկ, ինչը թույլ է տվել համայնքային բյուջե ուղղել ավելի քան 40հազ․ դոլար, որը 25 անգամ գեազանցում է գյուղի տարեկան բյուջեն։

Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել կառավարության ղեկավարի աշխատակազմից մի շարք պաշտոնատար անձանց աշխատանքից ազատելու մասին, այդ թվում՝ վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։