Բավ է պառակտվել
18-07-2022 20:07

Ռուսաստանի ԱՀԾ ղեկավարը մեկնաբանել է ԿՀՎ-ի տնօրենից անմիջապես հետո Հայաստան կատարած իր այցը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը մեկնաբանել է անմիջապես ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսից հետո իր հայաստանյան այցը։

Նարիշկինի խոսքով՝ իր այցը Հայաստանի մայրաքաղաք «որևէ կերպ կապված չէ <...> ամերիկացի պաշտոնակցի այցի հետ։

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ կարող է հակառակը լինել։ «Ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված», հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Բըրնսը Երևան էր ժամանել հուլիսի 15-ին և հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։ Հաղորդվում էր, որ կոմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նարիշկինը Հայաստանի մայրաքաղաք է ժամանել հուլիսի 18-ին և նույնպես Փաշինյանի հետ քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։