Բավ է պառակտվել
06-12-2018 20:24

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ադրբեջանի արտգործնախարարը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հաստատել են իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորման և հետագա լարվածության նվազեցման համար: Այդ բարձր մակարդակի բանակցություններին աջակցելու նպատակով նրանք համաձայնել են հանդիպել 2019-ի սկզբին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նրանք ճանաչել են համանախագահների ակտիվ մասնակցությունը և բարեխիղճ միջնորդական ջանքերն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

Համանախագահ երկրները ողջունել են հրադադարի խախտման դեպքերի և հաղորդվող զոհերի զգալի նվազումն, ինչը հետևել է այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների զրույցին:

Նրանք դիմել են կողմերին խնդրանքով՝ շարունակել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և կոնկրետ միջոցներ ձեռնարկել սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ։

Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կարող է վերսկսվել կոնկրետ արդյունքներին ուղղված երկխոսությունը` հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը նպաստելու համար:

Ադրբեջանի արտգործնախարարը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել են իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորման և հետագա լարվածության նվազեցման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքին։

“Նրանք համաձայնել են հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո 2019 թվականի սկզբին՝ բարձր մակարդակով բանակցություններին նպաստելու նպատակով: Նրանք գնահատել են համանախագահ երկրների ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը”, - ասվել է ԵԱՀԿ հայտարարության մեջ։