Բավ է պառակտվել
09-07-2018 15:06

Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Բրյուսելում հուլիսի 11–ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան միկրոբլոգում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այս հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է ԱԳ նախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո: