Բավ է պառակտվել
02-08-2022 15:47

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքն։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Վերահաստատվել է դրանց համակողմանի և արդյունավետ իրականացման հանձնառությունը, մասնավորապես, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործողությունների մեկնարկի առումով։

Կողմերի ուշադրության կենտրոնում է ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման ընթացիկ վիճակը և հեռանկարներն, այդ թվում՝ ապրիլի 19-20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի և մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում ղեկավարների շփումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

Գոհունակությամբ նշվել է Մոսկվայի և Երևանի փոխգործակցության բարձր մակարդակը եվրասիական ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում։

Ճշտգրվել է առաջիկայում երկկողմ միջոցառումների պլանը։

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

Միաժամանակ Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ:

Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի: