Բավ է պառակտվել
01-04-2021 20:18

ՀՀ-ի և ՌԴ-ի արտգործնախարարները քննարկել են Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն հարցերը

Հինգշաբթի Մոսկվայում կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության մամլո ծառայությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Համաձայն փաստաթղթի, ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ: Մասնավորապես, նախատեսվում է կազմել տարածաշրջանում փոխադրումների իրականացման և դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման շուրջ ԱՊՀ շրջանակներում և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերի հաշվառում։