Բավ է պառակտվել
27-09-2018 19:45

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված քայլերը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է նախօրեին՝ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղեկացնում է Հայասատանի արտաքին գործերի գերատեսչության մամլո ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ նախանշելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

ԱԳՆ ղեկավարները անդրադարձել են նաև երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Մնացականյանը և Լավրովը քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: