Բավ է պառակտվել
11-10-2022 20:00

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում

Հոկտեմբերի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Աստանայում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղար Վահան Հունանյանը։

Հոկտեմբերի 3-ին Ժնևում կայացած նախորդ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագիրը և Ղարաբաղում հայերի իրավունքների ապահովումը։