Բավ է պառակտվել
06-10-2021 11:24

Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն Մոսկվայում իրավիճակը Կովկասում

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Մոսկվա այցելելիս հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Կովկասում տիրող իրավիճակը։
«Լավրովի հետ հանդիպմանը մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ», – հայտարարել է։ - Հուսով ենք, որ Ռուսաստանը կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։
Աբդոլլահիյանի մոսկովյան այցը կազմակերպվել է Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին հնչեցրած մի շարք կրիտիկական հայտարարությունների և ադրբեջանական սահմանների մոտ իրանական ԶՈւ-ի զորավարժությունների ֆոնին։ Թեհրանը զորավարժությունների կազմակերպումը պատճառաբանում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի զորքերի ներկայությամբ։ Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է, որ «իրանական բեռնատարներն ապօրինի մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ»։
Լավրովի հետ Աբդոլլահիյանի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին։ Ակնկալվում է, որ կքննարկվեն միջուկային գործարքը, տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր, այդ թվում` կասպյան տարածաշրջանում, Անդրկովկասում, Պարսից ծոցի շրջանում, Յեմենում, Լիբանանում, տիրող իրավիճակը, մերձարևելյան հարցերի կարգավորումը։