Բավ է պառակտվել
14-01-2015 13:21

Առաջիկայում կարող է հանդիպեն ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ տարածաշրջան իրենց հաջորդ այցի ժամկետը դեռևս հստակ չէ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 
«Տարվա ընթացքում (2014-ին) մենք բազմիցս ականատես եղանք, որ շփման գծում ցանկացած բռնություն ապակայունացում է ստեղծում և կարող է կողմերի միջև լարվածության վտանգավոր սրման պատճառ դառնալ»,- ասել է նա: 
Դիվանագետի խոսքով՝ ռազմական գործողությունը կարող է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը: 
«Կողմերի տեսակետները լսելու համար մենք պարբերաբար այցելում ենք տարածաշրջան, սակայն մեր հերթական այցի ժամկետը դեռ հստակ չէ: Առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է նաև մեր հանդիպումը կողմերի արտգործնախարարների հետ: 
Մենք հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն և կկարողանան քննարկել առաջ շարժվելու ճանապարհները: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կկատարեն 2014թ.-ի հոկտեմբերին ստանձնած իրենց պարտավորություններն ու կշարունակեն երկխոսությունը»,- ասել է նա: 
Ուորլիքը նշել է, որ բանակցային ճանապարհով խնդրի լուծում հնարավոր կլինի միայն միմյանց հետ աշխատելու քաղաքական կամքի առկայության դեպքում: