Բավ է պառակտվել
07-04-2016 13:17

ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ

Ռուսաստանի Դաշնության, Իրանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունն առ այն, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:
Այս մասին ասվում է Բաքվում պաշտոնյաների եռակողմ հանդիպումից հետո տարածված կոմյունիկեի տեքստում:
«Արտգործնախարարները հաստատել են, որ շարունակում են հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի ընդունված սկզբունքներին: Այս կոնտեքստում նրանք հաստատել են իրենց մտադրությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն ապահովելու հարցում»,-նշվում է տեքստում: