Բավ է պառակտվել
10-05-2021 11:00

Եվրամիության ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

ԵՄ խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով երկուշաբթի պլանային նիստ կանցկացնի Բրյուսելում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, աջակցությունը Արևմտյան Բալկաններին, Աֆղանստանում տիրող իրավիճակը և իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարները չեն նախատեսում որոշումներ կայացնել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների կամ նոր դիվանագիտական քայլերի վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպման պաշտոնական ծրագրի համաձայն, Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն լոկ օժանդակ թեմաներից մեկը: Օրակարգի հիմնական հարցը կլինեն քննարկումները տրանսատլանտյան կապերի զարգացման շուրջ: ԵՄ նախարարների հանդիպմանը առցանց ձևաչափով կմասնակցի ԱՄՆ նախագահի կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին։

Ռուսաստանի մասին առանց պատժամիջոցների

Ինչպես նախօրեին լրագրողներին հայտնել էր ԵՄ կառույցների դիվանագիտական աղբյուրը, նախարարները մտադիր են քննարկել Ռուսաստանի գործողությունները Եվրամիության նկատմամբ, որոնք, Բրյուսելի կարծիքով՝ «ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում»: Այս քննարկումը պետք է նախապատրաստական քայլ հանդիսանա ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա մայիսի 25-ին, որտեղ համայնքը մտադիր է որոշել Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների կառուցման ռազմավարական սկզբունքները:

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների» շարքում դիվանագետն առանձնացրել է չեխ դիվանագետների արտաքսումը (առանց հստակեցնելու, որ այդ քայլը պատասխան էր Չեխիայի անհիմն մեղադրանքներին), Ռուսաստանի պատժամիջոցները ԵՄ քաղաքացիների և եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ՝ ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիների դեմ ԵՄ պատժամիջոցների, «Ուկրաինայի սահմանին ռազմական ուժերի կենտրոնացումը, որն արդեն ավարտվել է», Ռուսաստանի իշխանությունների որոշումները՝ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության տարածքում անբարյացակամ պետությունների հնարավորությունները սահմանափակելու համար, ինչպես նաև հակազդեցությունը Ռուսաստանում օտարերկրյա գործակալների գործունեության նկատմամբ։ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» շարքում դիվանագետը ներառել է նաև Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը, ով ազատազրկման է դատապարտվել Իվ Ռոշի գործով հափշտակություն կատարելու համար սահմանված պայմանական պատժի կրման կանոնների շարունակական խախտմումների համար, և ում ԵՄ-ն պահանջում է ազատել է արտադատարանական կարգով:

Եվրոպացի դիվանագետը առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ապրիլի 23-ին ստորագրված` օտարերկրյա պետությունների անբարյացակամ գործողությունների վրա ազդեցության (հակազդման) միջոցներ կիրառելու մասին հրամանագրի վերաբերյալ:

«Կդիտարկվեն Ռուսաստանի գործողություններն այսպես կոչված անբարյացակամ պետությունների դեմ: Մենք համարում ենք, որ Ռուսաստանը փորձում է պառակտել ԵՄ-ն, բայց մեր միասնությունը պառակտել չի հաջողվի: ԵՄ առնվազն մեկ երկրի ընդգրկումը Ռուսաստանի համար անբարյացակամ երկրների ցուցակում կդիտարկվի որպես քայլ ամբողջ ԵՄ-ի դեմ», - շեշտել է նա:

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Չեխիայի հետ համերաշխության հարցը, որը «տուժեց Ռուսաստանի գործողություններից» այն բանից հետո, երբ անհիմն մեղադրեց Ռուսաստանին իր տարածքում 2014թ․ -ին դիվերսիաների մեջ և այս պատրվակով վտարելեց երկրից ռուս դիվանագետներին: Միաժամանակ նա շեշտել է, որ «արտգործնախարարները չեն քննարկելու նոր պատժամիջոցների կամ դիվանագետների արտաքսման հարցեր»:

Պատասխանելով լրագրողների հարցերին, այդ թվում` Եվրախորհրդարանի վերջին հակառուսական բանաձևում առաջարկված «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարույթան ավարտի արգելափակման կամ «Ռուսաստանում օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների դեմ» պատժամիջոցների մասին, դիվանագետը պարզաբանեց, որ ներկայումս ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմներ չի մշակում»: Աղբյուրը շեշտում է, որ Եվրամիությունը չի ընդունում պատժամիջոցները հանուն պատժամիջոցների, այլ օգտագործում է դրանք իր արտաքին քաղաքականության շահերից ելնելով:

Անդրատլանտյան բարեկամություն

Բոլորովին այլ կլինի զրույցը տրանսատլանտյան հարաբերությունների մասին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերիի հետ: «Մենք որոշում ենք կայացրել սկսել տրանսատլանտյան հարաբերությունների նոր դարաշրջան [Նախագահ Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո]: Մենք դա կքննարկենք կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերիի հետ», - ասել է եվրոպացի դիվանագետը: Նա նշել է, որ նախարարները, մասնավորապես, կքննարկեն կլիմայի շուրջ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Բայդենի նախագահ դառնալուց ի վեր ԵՄ-ն սկսել է ժամանակ առ ժամանակ հրավիրել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին մասնակցելու ԵՄ խորհրդի նիստերին, ինչը չէր լինում Թրամփի վարչակազմի օրոք:

Ակնկալվում է քննարկել նաև ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը Ջո Բայդենի՝ հունիսի 13-14-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում: Այս այցի շրջանակներում Բրյուսելում պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, սակայն Եվրամիությունը հույս ունի նույն ժամանակահատվածում կազմակերպել ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը:

Իրան, Աֆղանստան, Բալկաններ

Նախարարները հերթական անգամ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք պետք է քննարկեն դրա երկու կողմերը. Միացյալ Նահանգների այս պայմանագրին վերադառնալու հեռանկարը և դրա պայմանների լիարժեք իրագործմանը վերադառնալու հնարավորությունը, ներառյալ Իրանի միջուկային գործունեության սահմանափակումները և արևմտյան պատժամիջոցների վերացումը:

Քիչ հավանական է, որ ԳՀՀԾ քննարկումը որևէ արդյունք բերի, քանի որ այս երկու խնդիրները, որոնք պայմանագրի կողմերը փորձում են լուծել զուգահեռաբար, չեն կարող լուծվել միմյանցից անջատ: ԳՀՀԾ պայմանների լիարշեք իրագործման համար Միացյալ Նահանգները պետք է վերադառնան դրան և վերացնեն Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, իսկ Միացյալ Նահանգները ցանկանում են նախ երաշխիքներ ստանալ, որ Իրանը կկատարի ԳՀՀԾ բոլոր պայմաններն՝ իրենց վերադառնաու համար, իսկ պատժամիջոցների հարցն ավելի ուշ լուծել:

Ինչ վերաբերում է Արևմտյան Բալկաններին՝ նախարարները կքննարկեն այդ երկրներին աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, հակազդեցությունը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման հեռանկարները:

Աֆղանստանի շուրջ քննարկումների ընթացքում ԵՄ արտգործնախարարները մտադիր են գնահատել այս երկրում անվտանգության իրավիճակի արագ վատթարացումը` Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերջին 10 հազար զինվորականների դուրսբերման ֆոնին, որը սկսվել է ապրիլի 28-ին` համաձայն 2020թ․ ԱՄՆ և «Թալիբան» շարժման (արգելված է Ռուսաստանում) ստորագրված պայմանագրի: