Բավ է պառակտվել
18-10-2022 14:35

Հայաստանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլյանման հնարավորությունները

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ, հաղորդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը հոկտեմբերին Հնդկաստանից կստանա Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Պայմանագրի արժեքն, ըստ լրատվամիջոցների, գնահատվում է ավելի քան 250 մլն դոլար։