Բավ է պառակտվել
04-08-2020 16:19

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժեշտ է տալիս պաշտոնին

 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը  hրաժարականի  դիմում է գրել։ Այս  տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»,– ասաց Մարությանը։

Քաղաքապետը հայտնեց, որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի հմաձայն, ինչի մասին առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի։

Հիշեցնենք,որ երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թի հոկտեմբերի 23-ին։