Բավ է պառակտվել
06-04-2015 13:42

ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն համագործակցությունը տարբեր հարթակներում

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքքնարկեն երկկողմանի համագործակցության արդիական հարցերը: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով, ապրիլի 7-8-ը Մոսկվա կժամանի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Ապրիլի 8-ին նախատեսվող բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքականության գեորատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմանի համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգի, արտաքին քաղաքական կողմնորոշման, այդ թվում նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ հարթակներում համագործակցության հարցերը: Կողմերը մտքեր կփոխանակեն նաև ԼՂ հակամարտության հարցի շուրջ, որում Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ակտիվ միջնորդի դերակատարություն ունի: Մոսկվայում Նալբանդյանի այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ: «Մեհնք հուսով ենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Ռուսաստան կարևոր իրադարձություն կդառնա երկկողման արտքաղաքական երկխոսության զարգացման գործում, և կնպաստի ռուս-հայկական դաշնակցային համագործակցության ամրապնդմանը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում: