Բավ է պառակտվել
30-03-2015 09:35

ՀՀ և ՌԴ ղեկավարները կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Այդ մասին մարտի 28-ին հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին Երևանում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նուրբ խնդիր է: Բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Կա նաև նախագահների եռակողմանի հանդիպումների ձևաչափ», - ասաց նա: Ինչպես նշեց ՌԴ պատգամավորը, 2014 թվականի օգոստոսին Սոչիում տեղի ունեցած ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպմանը բավականին հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել: «Համոզված եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվող Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ընթացքում Սերժ Ազատովիչի հետ զրույցում այդ խնդիրը պակաս հանգամանորեն չի քննարկվի», - ընդգծեց նա: