Բավ է պառակտվել
09-07-2016 15:17

Գորբաչով. ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի

ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի որոշումը վկայում է, որ Դաշինքը սառը պատերազմից իրական պատերազմի նախապատրաստման քայլ է կատարում: Այսպես է կարծում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Նրա խոսքով Վարշավայում ամբողջ հռետորությունը մոտ է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն: Նրանք խոսում են միայն պաշտպանության մասին, սակայն փաստացիորեն նախապատրաստվում են հարձակողական գործողությունների: Վարշավայում ընդունված որոշումները Ռուսաստանին ներքաշում է աճող դիմակայության մեջ. «ՆԱՏՕ-ի անդամները փորձում են ցույց տալ, որ իրենք ոչնչից չեն վախենում եւ դա շատ կասկածելի է: Նրանք դրանով եւ մեզ, եւ ամբողջ աշխարհին փորձում են ներքաշել ավելի մեծ դիմակայության մեջ»:

ԽՍՀՄ նախկին նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի սողացող պատերազմի մեջ մտնելը դադարեցնելու ուղղությամբ: