Բավ է պառակտվել
23-02-2023 11:02

Պետքարտուղարությունը հայտարարել է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

Պետքարտուղարությունը հայտնել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին, որի կազմակերպիչը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում

«Սա կողմերի ներգրավվածության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում։ Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը»,- ասել է Փրայսը։

Փետրվարի 18-ին Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները` Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։