Բավ է պառակտվել
09-11-2021 10:19

Պետդեպարտամենտը կոչ է արել Երևանին ու Բաքվին լուծել ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր մնացած հարցեր

Պետդեպարտամենտը հորդորել է Հայաստանին և Արբեջանին ակտիվացնել փոխհամագործակցությունը։
Կողմերը պետք է գտնեն ղարաբաղյան հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերի լուծումները, նշել է գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը։
Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ, նշելով, որ Բաքուն և Երևանը պետք է ակտիվացնեն շփումներն, այդ թվում նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության (ԵԱՀԿ) ներքո՝ հակամարտությանն առընչվող բոլոր մնացած խնդիրները լուծելու համար։

«Այս շաբաթ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը նշում են Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին վերջ դրած հրադադարի հայտարարության առաջին տարելիցը։
<...> Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանք բոլոր չլուծված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար», - ասվում է Նեդ Փրայսի գրավոր հայտարարությունում։

ԱՄՆ պետդեպարտամենտը խորին ցավակցություններն է հայտնել անցած տարվա մարտական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին, կարևորելով գերիների ամբողջական փոխանակումը, անհետ կորածների լիարժեք հաշվառումը, տեղահանված անձանց՝ իրենց տները կամովին վերադարձը, հակամարտության տարածքներում համապարփակ մարդասիրական ականազերծումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց կարիքն ունեցողներին։ «Կոչ ենք անում նաև հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ոտնահարումների և միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ պնդումների հետ կապված», - հավելել է Փրայսը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում տարածաշրջանում «անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի» ապահովմանը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ այնտեղ սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններ: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով հնարավոր դարձավ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը: Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական և հայկական կողմերը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում, մի շարք շրջաններ անցան Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը Ղարաբաղում կայունացավ, ռազմական գործողությունների ժամանակ իրենց տները լքած տասնյակ հազարավոր բնակիչներ վերադարձան։