Բավ է պառակտվել
15-07-2016 11:09

Պետդեպը հայտնել է Քերի-Պուտին հանդիպման մանրամասները

Քերին ու Պուտինը խոսել են  «Իսլամական պետություն» և «Ջհաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են անել ավելին՝ աշխարհին օգտակար լինելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ երեկոյան Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Քերին նշել է, որ խոսքը ոչ միայն Սիրիայի, Ուկրաինայի խնդիրների մասին է, այլև համագործակցության մյուս պոտենցիալ ոլորտների: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը յուրահատուկ հնարավորություններ ունեն իրավիճակը դեպի լավը փոխելու գործում անձնական ավանդը ներդնելու համար։ «Հենց այդ աշխատանքը կօգնի վերափոխել մեր երկկողմ հարաբերությունները»,– ասել է Քերին: