Բավ է պառակտվել
25-10-2022 11:18

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Իրանի զորավրժությունները և նշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու նպատակը

ԱՄՆ-ը շահագրգռված է կայուն կովկասյան տարածաշրջանով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Արձագանքելով հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները մտավախություն են առաջացրել ադրբեջանական կողմում՝ նա ասել է։

«Դա մեկնաբանելու շատ բան չունեմ: Այս տարածաշրջանում մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու և հնարավոր լայնածավալ էսկալացիայի կանխարգելման ուղղությամբ»։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում։