Բավ է պառակտվել
13-01-2023 14:26

ԱՄՆ Պետդեպարտամենտը զերծ է մնացել ՀԱՊԿ զորավարժությունների ընդունումից Հայաստանի հրաժարվելու մեկնաբանություններից

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում զերծ է մնացել ՀԱՊԿ զորավարժությունների ընդունումից Հայաստանի հրաժարվելու վերաբերյալ մեկնաբանություններից:
«Ես կցանկանայի հարցը վերահասցեագրել Հայաստանի կառավարությանը»,-ասել է Փրայսը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «ստեղծված իրավիճակում մենք նպատակահարմար չենք գտնում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, առնվազն ոչ այս տարի»:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ ճնշում է գործադրվում Հայաստանի վրա՝ միանալու Միութենական պետությանը, որի անդամ են Ռուսաստանը և Բելառուսը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Իրանի զորավրժությունները և նշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու նպատակը
ՌԴ ՊՆ-ն նախատեսում է 2023թ․ ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանում
ՀԱՊԿ-ը դիտարկում է Հայաստանի փոխարեն զորավարժություններն այլ երկրներում անցկացնելու տարբերակներ
Լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանում
Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար պայքարից և պատրաստ է հանձնել «անկլավները»․ թյուրքագետ