Բավ է պառակտվել
17-11-2022 14:10

Պետդեպարտամենտը պետք է անվարան դատապարտի Ադրբեջանին որպես ագրեսոր. պատգամավոր Փալոն

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք խաղաղություն հաստատել տարածաշրջանում, պետքարտուղարությունը չպետք է վարանի խոսել Ադրբեջանի ագրեսիայի մասին, քանի որ մենք շարունակում ենք ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում»,- գրել է կոնգրեսականը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին:
Նոյեմբերի 7-ին ԱՄՆ մայրաքաղաքում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և Բլինկենի մասնակցությամբ կայացած բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ և նշել, որ կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն։ Նախարարները վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած պարտավորությունները։ Նրանք պայմանավորվել են արագացնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին ևս մեկ հանդիպում անցկացնել։