Բավ է պառակտվել
22-02-2022 15:54

Ռուսաստանի Պետդուման միաձայն վավերացրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և համագործակցության պայմանագրերը

Պետդուման երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում վավերացրել է Ռուսաստանի և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը։ Այդ մասին գրում է «Известия»-ն։

Որոշումն ընդունվել է միաձայն, կողմ է արտահայտվել 400 պատգամավոր։ Խորհրդականներն ընդունել են նաև փաստաթղթերը նույն օրվանից ուժի մեջ մտնելու վերաբերյալ փոփոխությունը։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրեր։ Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը դրանք ներկայացվել են Պետդումայի վավերացմանը։ Ակնկալվում է, որ երեքշաբթի հարցը կքննարկվի և՛ ստորին պալատում, և՛ Դաշնային խորհրդում։

Այս որոշումը, մասնավորապես, դատապարտել են ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք երկրներ, Թուրքիան, Վրաստանը։ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը ողջունել են Արցախում և Սիրիայում: