Բավ է պառակտվել
10-10-2022 21:55

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը։

«Զրուցել եմ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ՝ ողջունելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է Բլինկենը Twitter-ի իր միկրոբլոգում։

Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Պրահայում կայացած հանդիպումների արդյունքները և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցերը։

Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում պետքարտուղարը նշել է, որ Երևանն ու Բաքուն քայլեր են ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ։