Բավ է պառակտվել
11-05-2022 21:58

ԱՄՆ պետքարտուղարը քննարկել է Ալիևի հետ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները, հայ գերիների վերադարձը և հաղորդակցության ուղիների բացումը

Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է բանակցային գործընթացը Բաքվի և Երևանի միջև։

Ադրբեջանի նախագահի հետ խոսել եմ այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է շարունակել պահպանել վերջին դրական դինամիկան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում»,- գրել է Բլինքենը Twitter-ում։

ՏԱՍՍ-ի հողորդմամբ՝ Պետդեպի մամլո ծառայությունը նշել է, որ կողմերը «քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վերջին դրական ազդակը և ապագա կոնկրետ քայլերը, այդ թվում՝ սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացումը, հայ կալանավորների ազատ արձակումը»։

«Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել՝ փոխգործակցելով երկկողմանի հիմքով, ինչպես նաև՝ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերի շրջանակներում։ Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ավելի խիստ հանձնառության կարևորությունը, ինչպես նաև ընդունել է կարևոր դերը, որն Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում»,- ասված է

Պետդեպարտամենտի մամլո հաղորդագրությունում։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ

Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: