Բավ է պառակտվել
30-11-2021 21:56

ՀԱՊԿ պետությունները նշել են դաշիքի անդամ երկրների սահմանների մոտ սադրանքների անթույլատրելիությունը․ հայտարարություն

ՀԱՊԿ երկրները նշում են ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի։ Այս մասին ասվում է կազմակերպության պատասխանատվության գոտուն հարող տարածքներում ռազմական ակտիվության և Եվրասիական անվտանգության վրա դրա ազդեցության վերաբերյալ ՀԱՊԿ-ի մշտական ​​խորհրդի հայտարարության մեջ։

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում օտարերկրյա ահաբեկիչներին զինված հակամարտության գոտիներ տեղափոխելու կապակցությամբ», - ասվում է փաստաթղթում։
ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում բոլոր պետություններին միջազգային հարաբերություններում խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված բոլոր նորմերը և սկզբունքները և ընդգծում լարվածության նվազեցման և փոխվստահության մակարդակի բարձրացման կարևորությունը։
«Հայտարարում ենք, որ մերժում ենք Կազմակերպության անդամ երկրների ռազմաքաղաքական զսպման քաղաքականությունը և ընդգծում, որ գոյություն ունեցող նոր ռազմական խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական հնարավորությունների հզորացումը, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածքներում վարժանքների մասշտաբի ավելացումը հանգեցնում են լարվածության աճի և խաթարում են անվտանգության ընդհանուր և անբաժանելի տարածքի ստեղծման ջանքերը»,- ընդգծվում է փաստաթղթում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ։
Մշտական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սամատ Օրդաբաևը։