Բավ է պառակտվել
23-03-2020 13:39

Ուրեմն Շանգրիլա-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ - Ծառուկյան

ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը «Նորք» ինֆեկցիոնին 35 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
«Քանի որ հիվանդների 90 տոկոսը «Նորք» ինֆեկցիոնում է, Նորքին 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, 10 մլն էլ՝ որպես պարգևատրում այդ հիվանադանոցի բուժաշխատողների համար, որ առավոտից երեկո աշխատում են», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը։Նա ընդգծեց, որ Գյումրիի հիվանդանոցին ևս գումար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Մասնավորապես, Գյումրիին Ծառուկյանը փոխանցել է 10 մլն դրամ հիվանդների համար և 5 մլն դրամ՝ բուժաշխատողների համար։
Ծառուկյանը խոսեց նաև տնտեսական ճգնաժամից ,ասաց որ աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, բայց պարոն Ծառուկյանը դեռ երկու ամիս առաջ ասել էր,
«Տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ քայլեր պետք է կատարվեն, որ չգանք փակուղու առաջ չկանգնենք: Ու եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել այս կամ այն նախարարին, ցեխ շպրտել, թե ինչը չեն արել, այլ այսօր սա բոլորիս խնդիր է եւ պետք է միասնական կարողանանք այս վիճակից դուրս գալ»,–ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, եւ եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, վերջինս նշեց,որ երկրում արտակարգ իրավիճակ է եւ արգելել են աշխատել:
«Եթե արտակարգ իրավիճակ է, արգելել են, ո՞նց կարող եմ ասել... Բայց խի՞ պետք է վճարեմ։ Պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, ով արտակարգ իրավիճակ է հայտարարել, պարտավոր է իր ժողովրդին... Պետությունը, ոնց որ իր ընտանիքի հայրը, պարտավոր է ով չի աշխատում, գումարներ էլ տրամադրի»։

Հարցին, թե «Շանգրիլա»-ն հիմա չի աշխատում, արդյո՞ք աշխատողները չեն վճարվելու, Ծառուկյանն ասաց․ «Ուրեմն հլը Շանգրիլա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա։ Հասկացա՞ք, թե ոչ։ Այնտեղ արտասահմանցիներ են, ես նրանց հետ կապ չունեմ։ Կառավարիչը արտասահմանցի է, ես փայատեր եմ»։

Նա հայտարարեց, որ տնտեսությունն անդունդի եզրին կանգնած է, եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդ, դժվար կլինի վերականգնել։
«Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»,- ասաց նա։

 

 

Արմինե Գևորգյան