Բավ է պառակտվել
13-11-2015 09:51

Երևանում Լեհաստանի քաղաքացին ձերբակալվել է 4 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ կոկաինով

Լեհաստանի քաղաքացուն ձերբակալել են Երեվանում 4 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ կոկաինով: Նախօրեին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները կրկնակի զննության են ենթարկել ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 1980թ. ծնվ Լեհաստանի քաղաքացի Ռաֆալ Զելբերտին: Նրա ճամպրուկում հայտնաբերվել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ,որը հանդիսանում է կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով: Հարուցվել է հետաքննություն: