Բավ է պառակտվել
23-03-2020 10:34

ԵՄ անդամ երկրների սահմանները կարող են փակ մնալ մինչև 2 տարի

Չեխիայում կորոնավիրուսնի տարածմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման կենտրոնական շտաբի նախագահ, երկրի առողջապահության փոխնախարար Ռոման Պիրմուլան կանխատեսում է, որ ԵՄ անդամ երկրների սահմանները կարող են երկու տարի փակ մնալ: Այս մասին նա ասել է կիրակի Պրահայի Prima հեռուստաընկերությանը:

“Սահմանների փակումը և դրա հետ կապված Եվրոպայում ուղևորությունների սահմանափակումը կարող են շարունակվել 1-2 տարի,- նշել է Պրիպուլան։ - Եվրոպական երկրներում իրավիճակի զարգացման միտումը [կորոնավիրուսի հետ կապված] անախորժ է: Շատ ամիսներ կպահանջվեն իրավիճակի բարելավման համար»:

Պրիմուլան ընդգծել է, որ Չեխիայի իշխանությունների կողմից երկրի տարածքում վարակի տարածումը զսպելու համար ձեռնարկած խիստ միջոցները պետք է դրական արդյունք տան։ Սակայն պետք չէ այն ակնկալել մինչև ապրիլի երկրորդ կեսը։

Պրիմուլան ասել է, որ Չեխիայում անհրաժեշտ է կանխել համաճարակի նոր ալիքի սպառնալիքը։ Այդ նպատակով անհրաժեշտ է կանխել քաղաքացիների զանգվածային մուտքը հանրապետություն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և այլն, որտեղ արձանագրված է վարակվածների ամենամեծ թիվը։

Ըստ Պրիմուլայի, առողջապահության նախարարությունն ի վիճակի է ապահովել ազգային առողջապահության համակարգի արդյունավետ գործունեությունը, եթե հանրապետությունում կորոնավիրով վարակվածների թիվը չգերազանցի 15 հազարը։ Չեխիայում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ և հայտարարված է համազգային կարանտին։

Վիճակագրությունը՝ կիրակի օրվա դրությամբ

Չեխիայում մարտի 1-ից, երբ հայտարարվել է հանրապետությունում կորոնավիրուսի հայտնվելու մասին, ախտորոշվել է վարակի 1120 դեպք: Ընթացիկ օրվա ընթացքում բացահայտվել է 125 վարակված անձ: Վեցն առողջացել են:

Չեխիայի հիվանդանոցներում գտնվում է 74 վարակված, որից 19-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում: 11 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: