Բավ է պառակտվել
18-04-2016 10:38

Հրանտ Բագրատյանը կոչ է արել ճանաչել ԼՂՀ-ն

Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել, իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը.

«Եթե այսօր կա քիշ թե շատ ադեքվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։
Քաղաքական ասպարեզ։
1. Ճանաչել ԼՂՀ-ն։
2. Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՍ -ից դուրս գալու հարցը (ի՞նչ րէ մեզ տալ մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան և Ադրբեջան) բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։
3. Անցկացնել թափանցիկ ընտրություններ։
Տնտեսական ասպարեզ։
Հրատապ
1. Ապրանքների ներկրումն ու մաքսազերծումը կազմակերպել պայմանագրային գներով, դադարեցնել հսկիչ գներ կիրառելու պրակտիկան։
2. Անցնել դրամի ազատ փոխարժեքի, էներգետիկ փոխանցումներն անել ստերիլիզացված կուրսով։
3. Շտապ սկսել բանակցություններն Իրանի հետ գազամատակարարման հարցերով, դադարեցնել ՀՀ ազգաբնակչության տեռորը գնզի գնի իջեցման մասին սուտ տեղեկատվությամբ։
4. Հանդես գալ հայտարարությամբ մենաշնորհների դադարեցման վերաբերյալ։
5. Դադարեցնել անիմաստ վարկեր վերցնելը, Հյուսիս-Հարավ շինարարությունը այսօրվա տարբերակով (ամեն անգամ Արցախ գնալիս "համոզվում ենք" այդ շինարարության "արդյունավետության" մեջ)։
Երկարատև տնտեսական բարեփոխումները կանի այն ուժը, որը կստանա ժողովրդի քվեն թափանցիկ ընտրությունների արդյունքում»։