Բավ է պառակտվել
26-06-2020 18:58

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնել է, թե ով է իրականացնելու ՍԴ նախագահի պարտականությունները։

Երեկ կեսգիշերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր ֆեյսբուքում, որ Թովմասյանը չի հանդիսանում ՍԴ նախագահ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյան այլևս ՍԴ դատավորներ չեն հանդիսանում։

“Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռևս ընտրված չէ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի՝ որպես ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը ՀՀ Սահմանադրության հոդված 213 1-ին մասի ուժով ավարտվել է և պաշտոնավարումը դադարել է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից”,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Միրզոյանը տեղեկացրել է, որ ս․թ․հունիսի 26-ի դրությամբ տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին:

Օրենսդրական փոփոխություններ

ՀՀ իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնել էին Սահմանադրական փոփոխոխությունների հանրաքվե (նախատեսված էր անցկացնել 2020 թվականի ապրիլին), բայց ստիպված եղան հետաձգվել այն անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այնուհետև որոշվեց այս փոփոխությունները կատարել խորհրդարանի միջոցով:

Հունիս 22-ին Հայաստանն ընդունեց Սահմանադրության փոփոխություններ, որոնցով նախատեսվում է արձակել Սահմանադրական դատարանը։ Այսպես, Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ դադարեցվում են ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և 12 տարուց ավել պաշտոնավարող երեք դատավորների լիազորությունները։ Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև այդ ժամկետի լրանալը։ Այս փոփոխությունների արդյունքում թափուր պաշտոնները լրացվելուց հետո կընտրվի ՍԴ նոր նախագահ 6 տարի ժամկետով։

Այսպիսով, փոփոխությունների համաձայն դադարեցվում են ՍԴ դատավորների լիազորությունները, բացառությամբ՝ 2015 թվականից հետո ընտրվածների։ Իսկ նման դատավորները երկուսն են․ Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը։

Քանի որ ընդունված օրինագիծը անմիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ են քվերակել Սահմանադրության համաձայն այն ՍԴ ուղարկելուն։

Հունիսի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է “Հանրաքվեի մասին, “Ազգային ժողովի կանոնակարգի մասին”, “Սահմանադրական դատարանի մասին” սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:

“Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը 26 պատգամավորրի ստորագրությամբ դիմեց ՍԴ խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունները վիճարկելու համար, դրանք անվանելով հակասահմանադրական:
Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է հավաքել ՀՀ խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը։

Ներկայումս Հայաստանի խորհրդարանում աշխատում է 132 պատգամավոր, որից 88-ը իշխանական “Իմ քայլը” խմբակցությունից են, 25-ը՝ “Բարգավաճ Հայաստան” ընդդիմադիր խմբակցությունից, 17-ը “Լուսավոր Հայաստան” ընդդիմադիր ծմբակցությունից և 2 անկախ պատգամավոր։