Բավ է պառակտվել
29-08-2019 14:59

Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ երկրում իշխանության միակ կրողն է. Արարատ Միրզոյան

Հայաստանի քաղաքացին գիտակցում է, որ երկրում իշխանության միակ կրողն է: Հայաստանի քաղաքացին ազատ է ինչպես երբեք, զգում է, որ իշխանությունն իրեն ավելի շատ է պատկանում, քան երբեւէ և պահանջկոտ ու ինքնավստահ է, ինչպես երբեք: Այս մասին Ազգային ժողովում ԱԳՆ Գլխավոր վարչության եւ արտասահմանյան երկրներում հանրապետության դիվանագիտական ծառայությունների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, որը հասկանում է իր շահերը, ունակ է դրանք պաշտապանել: Միաժամանակ Հայաստանը պետք է անցկացնի գործընկերային հավասարակշռված քաղաքականություն.
<<Հայաստանն արդեն գրանցել եւ ապահովել է ժողովրդավարական պետության կառուցման երաշխիքները»,- շեշտեց նա:
<<Իմ քայլը>> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ կարևորեց այն փաստը,որ դիվանագիտական ներկայացուցիչները այս օրերին գտնվում են Հայաստանում:
<<Այս օրերին բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները և համոզվում, որ միևնույն էջի վրա ենք ու համահունչ ենք իրականացնում մեր պետության քաղաքական օրակարգը: Մենք որպես օրենսդիրներ անում ենք առավելագույնն երկրում բազմակարծության և ազատ խոսքի ապահովման համար»,- ասաց Մակունցը՝ շեշտելով, որ ներքաղաքական բոլոր ձեռքբերումները պետք է նպաստեն ավելի արդյունավետ, վստահ և նախաձեռնող արտաքին քաղաքականության իրականացման։
<<Մենք շարունակելու ենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում խոսել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի և էքզիստենցիալ անվտանգության հարցերի մասին։ Արցախի հարցի հետագա հումանիզացիայի հարցն անկասելի է>>,- ասել է Լիլիթ Մակունցը: