Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել քաղաքացիների 16,3 տոկոսը, «Ազգային առաջընթացի» օգտին՝ 11,8 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքի օգտին՝ 5,1 տոկոսը։ Այս մասին են վկայում վերջերս GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքները։
Այս երեք քաղաքական ուժերը ներկայումս կիսում են առաջին երեք տեղերը։ Միաժամանակ հարցվածների 22,8%-ը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որ կուսակցության օգտին է քվեարկելու, իսկ 20%-ը հրաժարվել է պատասխանել։
Սեպտեմբերի 5-6-ը Երևանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 800 հարցվող։