Բավ է պառակտվել
14-02-2015 12:17

Սերժ Սարգսյանի հրաժարականը բխում է ՀՀ շահերից. «Քաղաքացիական պայմանագիր»

«Քաղաքացիական պայմանագիր» միությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է, որ միությունը դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հանդես է եկել խորհրդարանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Բացի այդ հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ նախորդ տարվա հոկտեմբերին այն արտահայտել է իր դիրքորոշումը, որի համաձայն, եթե ոչ իշխանական ուժերի Եռյակը հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, ապա միությունը կաջակցի այդ պահանջին: Հաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի և «նրա ռեժիմի» հեռոացումը բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կտերից, ՀՀ քաղաքացիների և պետության շահերից: Բացի այդ միությունը նշել է, որ ակնկալում է ոչ իշխանական Եռյակի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականը ապահովող «ճանապարհային քարտեցի» հրապարակում, որից հետո խոստանում է հստակեցնել այդ գործընթացում իր հնարավոր մասնակցությունը: