Բավ է պառակտվել
15-08-2022 12:01

Հունաստանն ու Կիպրոսը ցավակցություն են հայտնել Հայաստանին «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի կապակցությամբ

Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները ցավակցություն են հայտնել Երևանում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։

«Վշտացած ենք Երևանում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և հաջողություն փրկարար ծառայությունների աշխատանքում»,- ասված է Հունաստանի ԱԳՆ Twitter-ի հաղորդագրության մեջ։

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը նույնպես թվիթ է հրապարակել՝ ցավակցելով հայ ընկերներին։

«Խորը վշտացած ենք Երևանում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ: Մենք մեր խորին կարեկցանքն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։