Բավ է պառակտվել
05-11-2019 18:13

Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը․ Սարգսյան

Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր հույն գործընկեր Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ նեղ կազմով հանդիպումից հետո։

“Հայաստանը կարող է դիտարկել Հունաստանը որպես դարպաս դեպի Եվրամիություն, և հակառակը, Հունաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական միություն”,- ասել է Սարգսյանը երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ընթացքում։

Սարգսյանը նշել է, որ կողմերը համակարծիք են, որ Հայաստան-Հունաստան երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ ասպարեզներում շատ կարևոր է։

Նախագահը բարձր է գնահատել բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ներուժը։

Իր հերթին, Պավլոպուլոսն ընդգծել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել մերձեցման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

“Մեր երկու ժողովուրդներն ու երկրները պատմականորեն պարտադրված են համագործակցել, և մենք պետք է խորացնենք այդ գործակցությունը բոլոր ասպարեզներում”,-ընդգծել է նա:

ԵՄ հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ․նոյեմբերի 24-ին և վավերացվել է հայկական խորհրդարանի կողմից 2018թ․ապրիլի 11-ին։ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ առաջին երկիրը, որը նման փաստաթուղթ է ստորագրել ԵՄ հետ։

Ներկայումս այդ փաստաթուղթը վավերացրել է ԵՄ 28 երկրից 16-ը․անհրաժեշտ ներպետական գործընթացների ավարտի մասին ԵՎրախորհրդին տեղեկացրել են Գերմանիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ թագավորությունները, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան և Կիպրոսը։

Համաձայնագիրը վավերացրել են Շվեդիայի և Խորվատիայի խորհրդարաններն ու Իտալիայի սենատը։