Բավ է պառակտվել
23-07-2016 13:10

Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաև բարձրաստիճան ոստիկանները

Քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաև հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զինված խմբի անդամները հանդիպել են ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Այդ բանակցությունների շրջանակում ավելի վաղ ազատ էին արձակվել երկու ոստիկան, այժմ ՝ ևս երկուսը: Վարդան Եղիազարյանի և Վալերի Օսիպյանի ազատ արձակման պայմանը՝ մամուլի կետի ստեղծումն էր: