Բավ է պառակտվել
08-10-2021 14:57

Վրաստանը պատրաստ է մասնակցել «3+3» ձևաչափին՝ չնայած Մոսկվայի հետ առկա տարաձայնություններին

Վրաստանը պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինի «3 + 3» նոր բանակցային ձևաչափում՝ չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին: Այս կարծիքն ուրբաթ հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, այն պայմաններում, երբ [Աբխազիայի և Հարավային Օսիայի] ապօկուպացիայի ուղղությամբ առաջընթաց չկա, շատ դժվար է նստել և այս ձևաչափով [«3+3»] քննարկել ինչ որ ենթակառուցվածքային նախագծեր: Այնուամենայնիվ, ես ուզում եմ տեղեկացնել հանրությանը հետևյալ դիրքորոշուման մասին. նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում մենք պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինենք», - ասլ է նա:

ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հինգշաբթի ասել է ՏԱՍՍ -ին, որ չի պլանավորում քննարկել նոր ձևաչափը Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ առաջիկա հանդիպմանը, քանի որ նման թեմաները նրանց բանակցությունների իրավասության մեջ չեն:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցությունների ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունն՝ ուղղված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Ինչպես նշել է ռուս նախարարը, իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում և Թուրքիայում: Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ և նաև հույս ունի, որ Վրաստանը կկարողանա տեսնել իր հիմնական շահը նման մեխանիզմ ստեղծելու մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ: Իրանը ողջունեց այս գաղափարը՝ հավաստիացնելով, որ պատրաստ լինել աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին: