Բավ է պառակտվել
02-08-2021 18:26

Հայաստանի Գեղարքունիքի մարզպետն ազատվել է պաշտոնից

Կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:

Սանոսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2018թ․ հոկտեմբերին, մինչ այդ զբաղեցնում էր շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնը։

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Սանոսյանը կնշանակվի Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Հիշեցնենք, որ գերատեսչության նախկին ղեկավար Սուրեն Պապիկյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ։