Բավ է պառակտվել
06-10-2016 10:39

Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվեց

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Նման որոշում կայացվեց այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Կառավարության նիստում: Ըստ որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն: Որոշման նախագիծը կառավարությունում ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Որոշումն ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատի ՀՀ նախագահը: Նշենք, որ ըստ տեղեկությունների, ՀՀԿ-ականները նշում են, որ Սուրիկ Խաչատրյանը նման որոշում է կայացրել առողջական խնդիրների պատճառով: Նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում փոխարինելու է Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը 2013 թվականին մեկ անգամ արդեն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո: