Բավ է պառակտվել
12-02-2014 10:42

ՀԱԿ ներկայացուցիչները ցանկանում են բացահայտել մարտի 1-ի դեպքերը

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է, որ երեկ, Սասուն Միքայելյանի հետ որոշել են մարտի 1-ի գիշերը, մինչև առավորտ անցկացնել այնտեղ, որտեղ եղել են 2008թ-ի մարտի 1-ին:
՛՛Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան որ չհաջողվեց 2008-ին:
Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին:»