Բավ է պառակտվել
28-06-2014 16:10

ՀԱԿ-ը ներկայացրել է քառյակի հետագա անելիքները

 

ՀԱԿ-ի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները: Փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը ներկայացրել են քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և քառյակի հետագա անելիքները: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:
Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանն էլ ներկայացրել է ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: